7.09.2025
ԱՀ նախագահը հեռախոսացրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական հակամարտությունը ՌԴ-ում չպետք է բռնության առիթ տա. Մեդվեդև

Ռուսաստանում հայ-ադրբեջանական հակամարտության թեման բռնության և բախումների առիթ չպետք է ստեղծի։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։


«Մեր իրավապահ մարմինները պետք է կողմնորոշվեն նրան, որ այդ թեման երկրի ներսում չպետք է բռնության և բախումների առիթ դառնա», - ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:


Մեդվեդևը նշել է, որ երկու պետությունների սփյուռն էլ պետք է զգա իր պատասխանատվությունը։


«Հակառակ դեպքում նրանք, ովքեր խախտում են ռուսական օրենքները, կարևոր չէ, թե ինչպիսին է նրանց ազգային պատկանելությունը, պետք է կոշտ պատասխանատվություն կրեն ռուսական օրենքներով։


Իսկ եթե այդ օրինախախտերն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ մեր բարեկամ երկրներից, նրանց նկատմամբ պետք է կիրառել հասկանալի միջոցներ, նրանց պետք է ուղղակի արտաքսել երկրից, եթե պատասխանատվության ենթարկելու համար որևէ այլ տարբերակ չկա", - կարծում է նախագահը «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահը։

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը