15.05.2025
Պատերազմ են հայտարարել, պատերազմը ստանալու են. Արայիկ Հարությունյան
27.09.2020
Պատերազմ են հայտարարել, պատերազմը ստանալու են. Արայիկ Հարությունյան

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է անհամաչափ ու խիստ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու: Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու: Ի զե՛ն՝ հանուն Հայրենիքի ու արժանապատվության: Ամուր եղե՛ք, սիրելինե՛րս», - ասված է նրա հայտարարությա մեջ: Հայտարարության հետ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյնա էջում տեղադրված տեսանյութում, որտեղ նա հանդիպում է ունենում կամավորականների հետ, Արցախի նախագահն ասում է. «Պատերազմ են ուզում, պատերազմը ստանալու են»: