Վահագն Ալեքսանյանը հեռակա «ռազբորկաներ» է արել Քոչարյանի հետ Աննա Գրիգորյանի միջոցով
«Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը որոշել է «հաշվիներ մաքրել» Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց ոչ թե ուղղակի, այլ իր գործընկեր պատգամավոր Աննա Գրիգորյանի միջոցով, ով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ համարն է։
Պատգամավորին դուր չի եկել Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ գործող խորհրդարանն իրենից վախենում է։ Փողոցային ռազբորկաներին բնորոշ ոճով Ալեքսանյանը որոշել է հակադարձել երկրորդ նախագահին՝ նրան կոչ անելով մասնակցել հանրային հեռուստատեսության բանավեճերին, եթե ինքը չի վախենում։
«Տիկին Գրիգորյան, ինչից պետք է վախենա գործող խորհրդարանը։ Նրա (Քոչարյանի) շատ յուրահատուկ տեղեկանքներից Իզմիրլյանի բժշկական կենտրոնից։ Թե Հայաստանի պատմության մեջ բացառիկ բթամտությունից։ Տիկին Գրիգորյան, ձեր առաջնորդին հատկացրեք ինչ-որ թերապեւտ, որպեսզի նրան օգնի հաղթահարել վախը, իսկ հետո Հանրային հեռուստաընկերության քննարկմանը ուղարկեք: Անպայման ուղարկեք: Եվ Իզմիրլյանի տեղեկանքները նրան այստեղ չեն օգնի», - հայտարարել է նա։
Չնայած նրան, որ «ռազբորկան» հեռակա է եղել և անցկացվել է կնոջ միջոցով, իշխող դաշինքում գտնվել են մարդիկ, որոնց հիացրել է այդ «համարձակությունը», և նրանք որոշել են ծափողջույններով պարգևատրել Ալեքսանյանին։