23.11.2024
Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ ՀՀ դեմ
prev Նախորդ նորություն

Թունյանը ճշգրտում է. չինովնիկների պարգևավճարները կազմել են ոչ թե 120 մլն, այլ 45 մլն դոլար

Վերջին օրերին պետական հիմնարկների աշխատակիցների պարգևավճարների հարցը կրկին դարձել է շահարկումների թեմա։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։


Նրա խոսքով՝ ներկայումս ակտիվորեն տեղեկություններ են տարածվում այն մասին, որ անցյալ տարի պաշտոնյաների պարգևավճարների ծավալները կազմել են շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար: «Ես բազմիցս հայտարարել եմ, որ սխալ տվյալներ են ներկայացնում և կոչ եմ արել հիմնավորել դրանք, որևէ հիմնավորում այդպես էլ չի հնչել։ Խոսվել է միայն այն մասին, որ, հնարավոր է, պարգևավճարները կազմում են ոչ թե 120 մլն դոլար, այլ 115 մլն դոլար, բայց դա այդքան էլ կարևոր չէ։ Ես կցանկանայի մի քանի թիվ ներկայացնել և կխնդրեի լրատվամիջոցներին տարածել այդ տեղեկատվությունը», - հայտարարել է Թունյանը։


Անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության տվյալներին՝ նա տեղեկացրել է, որ նախորդ տարվա արդյունքներով պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդը կազմել է 65.5 մլրդ դրամ, պարգևավճարների ծավալը կազմել է այդ ֆոնդի մոտ 30%–ը՝ 22 մլրդ դրամ կամ 45 մլն դոլար: «Սա առանց հարկերը հանելու: Հարկերը հանելուց հետո այդ գումարը կկազմի շուրջ 35 մլն դոլար: Ուզում եմ նաև նշել, որ նշված գումարը տրամադրվել է ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ 20 հազար պետծառայողների», - նկատել է նա:


Թունյանը հավելել է, որ դա նշանակում է միջինը 90 հազար դրամ, իսկ հարկերից հանելուց հետո ամսական 70 հազար դրամ՝ 1 պետծառայողի համար։ Պատգամավորի գնահատմամբ՝ ներկայացված տվյալները պետք է բավարար լինեն հասկանալու համար թե որքան անիրատեսական են այն լուրերը, թե բարձրաստիճան պաշտոնյաները իրենց շռայլություններ են թույլ տալիս պարգևավճարներ ստանալու հաշվին: