7.09.2025
«Գերիներին վերադարձնելու համար մեկ ժամ» Բաքվին տալուց հետո 144 ժամ է անցել. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ ՀՀ դեմ

Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացնում են, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ:

Նշվում է, որ իր հերթին ՀՀ կառավարությունը սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ:

Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել:


 

Թունյանը ճշգրտում է. չինովնիկների պարգևավճարները կազմել են ոչ թե 120 մլն, այլ 45 մլն դոլար
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը