5.04.2026
Արմեն Սարգսյանն ու Նուրլան Նիգմատուլինը քննարկել են բազմակողմ հարաբերությունների օրակարգը
prev Նախորդ նորություն

«Գերիներին վերադարձնելու համար մեկ ժամ» Բաքվին տալուց հետո 144 ժամ է անցել. Զոհրաբյան

Ընդդիմադիր պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող դատաստանի հարցը:


«Հունիսի 1-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ավարտել է 14 հայ ռազմագերիների դեմ մեղադրանքի նախնական քննարկումը։ Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «Ադրբեջանի տարածքում հանցավոր գործունեության» մեջ՝ «պայթյունների, հրդեհների եւ մարդկանց կյանքի համար այլ վտանգավոր ծրագրված ահաբեկչական գործողությունների» կազմակերպման մեջ:


Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը դեկտեմբերին Հադրութում գերեվարված 14 մեր տղաների մասին է։ Խոսքը ռազմագերիների մասին է, որոնց, չնայած միջազգային հանրության տոտալ ճնշումներին, Ադրբեջանը հրաժարվում է ռազմագերի համարել եւ արդեն քրեական հետապնդում է սկսվել նրանց նկատմամբ», - հայտարարել է Զոհրաբյանը։


Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմից պահվող մյուս հայ ռազմագերիների նկատմամբ նույնպես քրեական գործեր են հարուցվել:


«Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատուները հայտարարել են, որ ադրբեջանական կողմին մեկ ժամ է տրվել օրեր առաջ գերեվարված մեր տղաներին վերադարձնելու համար։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ այս հայտարարությունից 144 ժամ է անցել, իսկ մեր տղաները դեռ մնում են գերության մեջ։


Օրերս Մոսկվայից վերադարձել է հայկական պատվիրակությունը, որը պետք է բանակցություններ վարեր սահմանին բախումների և անցած շաբաթ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու հարցերի շուրջ։ Պատվիրակությունը, ըստ էության, վերադարձել է ոչնչով։ Բանակցությունների արդյունքում տարածվեց լղոզված հայտարարություն, որում միայն նշվում էր բանակցությունները շարունակելու մասին», - եզրափակեց պատգամավորը։


 

Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ ՀՀ դեմ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար