27.04.2024
Աբովյան փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է, բայց կասկածյալը դեռ չի հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը ևս այցելել է Սյունիք

Սյունիքի մարզ այցելության շրջանակում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը հանդիպում է ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Փարսյանը բարձր է գնահատել ՄԱԿ–ի գործակալությունների հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել համայնքում ապաստանած անձանց մինչ այժմ ցուցաբերած աջակցության համար։

Կարևորելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված և համայնքի սահմանամերձ բնակավայրերում ապաստանած քաղաքացիների հետագա ինտեգրումը, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ Շարփը ներկայացրել է ՄԱԿ–ի Միջգործակալական արձագանքման ծրագրում ակնկալվող փոփոխությունը, որով նախատեսվում է մարդասիրական օգնությունից անցում կատարել դեպի երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված աջակցություն։


 


 

Գարեգին Բ-ն առաջին հերթին այցելել է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց
Հաջորդ նորություն next