8.07.2025
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 2 474 նոր դեպք, 14 մարդ մահացել է
23.10.2020
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 2 474 նոր դեպք, 14 մարդ մահացել է

Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 474 նոր դեպք, 489 մարդ առողջացել է: Մահացել է 14 մարդ։ Բացասական թեստերի թիվը 3 286 է: Դրական է կատարված թեստերի 42,9 տոկոսը։ Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 73 310Առողջացածներ - 50 276Փաստացի բուժվողներ -21 560Ընդհանուր թեստեր - 368 053Մահվան ելքեր - 1145Մահվան ելքեր այլ պատճառով –329 Նախարարությունից հայտնում են, որ մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ "Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է", - ասված է հայտարարության մեջ: