22.11.2024
ԵՄ դեսպան Վիտորինը Կապանում քննարկել է միջնաժամկետ համագործակցության հեռանկարները
prev Նախորդ նորություն

Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող. Սերժ Սարգսյան

Մենք չենք կարող միջանցք տալ որևէ մեկին։ Ո՞նց կարող ենք միջանցք տալ կամ ինչի՞ համար միջանցք տանք: Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։


Նա նշել է, որ տեղյակ չէ այդ միջանցքից, բայց մեկ բան հստակ է՝ ինքը դեմ է որևէ միջանցք տալուն.  


«Այն, որ պիտի տարածաշրջանում այդ կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանքի մասին է խոսքը: Այսինքն՝ մենք պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ, ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»,- հարցադրումներ է հնչեցրել նախկին նախագահը։


Սերժ Սարգսյանը, կրկնելով, որ ինքը պայմանավորվածության մասին տեղյակ չէ, ընդգծել է՝ եթե սրանց ճանապարհենք, որևէ իշխանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։


«Միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Ինչպե՞ս կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ այս հատվածը տալիս ենք էս մեկի վերահսկողության տակ. բացառված է»,- հավելել է նա։