23.11.2024
Գործադիրը հաստատեց ինտենսիվ այգեգործության զարգացման պետաջակցության 2022-23թթ. ծրագիրը
prev Նախորդ նորություն

Հայաստանը կսահմանափակի անմշակ կաշվի արտահանումը. կառավարության որոշում

Կառավարության մայիսի 3-ի նիստում ընդունվել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում, որով սհամանափակվում է անմշակ կաշի արտահանումը:


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբայնի ներկայացրած որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրությունը և ապահովել այն հումքային բազայով: «Որոշումը կնպաստի նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեության խթանմանը», - ասված է որոշման մեջ:


Հիմնավորման համաձայն՝ ներկայում Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։


«Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով», - ասված է հիմնավորման մեջ:


ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, վերագործարկման պարագայում կստեղծվի 300-350 նոր աշխատատեղ, կարծում են Էկոնոմիկայի նախարարությունում:


«Միաժամանակ, որոշմամբ առաջարկվող արտահանման հավաստագրերի նախատեսումը բխում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթներից, համաձայն որոնց ահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու հավաստագրեր, որոնց տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով և չափով։


Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականին հանրապետությունում կաշվի արտադրություն իրականացրել է 39 ընկերություն: 2020 թ. արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 7.7 անգամ աճ 2019թ. նկատմամբ, իրացումը կազմել է 201.1 մլն ՀՀ դրամ` արձանագրելով 13.8 անգամ աճ 2019թ. նկատմամբ»,- ասված է որոշման մեջ: