Այսօր ընդունել եմ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ: "Հանդիպման ժամանակ մտքեր ենք փոխանակել խաղաղապահ զորախմբի կողմից պատասխանատու առաքելության իրականացման հետ կապված կոնկրետ հարցերի շուրջ", - նշում է Արայիկ Հարությունյանը: