Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսեյ Ռուդենկոյի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը: Վստահելի և կառուցողական մթնոլորտում քննարկվել են երկկողմ հրատապ հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգը: