2.07.2026
Դատարանը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին մեղավոր է ճանաչել
prev Նախորդ նորություն

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չի ստեղծի. Փաշինյան

Բացառում եմ, որ Հայաստանը կհրաժարվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, դա հնարավոր չի, առավել ևս հիմա, երբ ՀՀ ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականությանը, որ վարում է ՀՀ-ն, Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մյուս կողմից, մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շարջանակներում և, բնականաբար, մեր միջազգային ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից էլ որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


 


 

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու լուրը անհեթեթություն է. Ալեն Սիմոնյան
Հաջորդ նորություն next