2.07.2026
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չի ստեղծի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու լուրը անհեթեթություն է. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքեց մամուլի տեղեկությունները, թե ինքը զբաղեցնելու է ՀՀ նախգահի պաշտոնը։


«Դա անհեթեթություն է, ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, դա կոռեկտ չեմ համարում»,–ասաց նա այսօր՝ հուլիսի 2–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։


«Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ։ Ի դեպ, ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ և նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն է»։


Ալեն Սիմոնյանը ակտիվ քաղաքականությունից չի հեռանա. «Իմ պես քաղաքական գործիչները շա՞տ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտը լքեմ, թողնեմ, այսպես ասած, եռագլուխ միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել։ Ես քարոզարշավի մեջ եմ եղել և մեր քաղաքացիներին, իմ գործընկերների հետ և վարչապետի հետ միասին բան եմ խոստացել, հիմա իմ խրամատը ես հինգ տարի այստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել։ Ի՞նչ է փոխվել, ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո»։


 


 

Հայաստանում նախատեսվում է սահմանափակել երկրից մեկնած քաղաքացիների ընտրական իրավունքը
Հաջորդ նորություն next