Դատարանը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին մեղավոր է ճանաչել
Երևանի քրեական դատարանը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին մեղավոր է ճանաչել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
Նման դատավճիռ է ընթերցել դատավոր Գարիկ Աբելյանը։ Թե ինչ պատիժ է սպասվում իրավաբանին, դատարանը կհրապարակի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Կոչուբաևը հոկտեմբերի 16-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից կոշտ ձևով բերման էր ենթարկվել դատարանի շենքի մոտից՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և նրա կողմնակիցների գործով նիստից հետո։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով։ Քրեական հետապնդման առիթ էր հանդիսացել իրավաբանի սոցցանցային սուր գրառումն ուղղված այն քննիչներին, դատախազներին և դատավորներին, որոնք կալանավորել էին Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդին և նույն թեմի դիվանապետին։