2.07.2026
Պետական գաղտնիք հրապարակելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ջերմոցային ապրանքներ արտահանողներին աջակցություն կտրվի նաև հուլիսին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 2–ի նիստում որոշում կայացրեց, որով ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցություն կտրամադրի նաև հուլիսի համար։



«Որոշմամբ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։



Կառավարությունից նշում են, որ հուլիսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չերրի տեսակի լոլիկով, ինչպես նաև բարձրացվել է ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղիկի համար տրամադրվող փոխհատուցման չափը։


Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 3900 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։


Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝


ելակի յուրաքանչյուր 1 կգ համար` 770 դրամ


լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 275 դրամ


չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ


պղպեղի յուրաքանչյուր 1 1 կգ համար` 400 դրամ


ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ (իսկ ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար` 50 դրամ)։


Ի դեպ, հունիս ամսին ՍԱՏՄ կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն` արտահանվել է շուրջ 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, շուրջ 3․5 մլն հատ և 35 տոննա ծաղիկ։


Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսին սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող ծաղիկների, ապա նաև թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար:


 


 

Քաղաքացիների նկատմամբ ճնշման և վախի մթնոլորտի նոր դրսևորում. «Միասնության թևեր»
Հաջորդ նորություն next