Արարատի մարզում առավոտից բողոքի ակցիա է. Մարմարաշենի մոտ գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են վարչապետի ներկայությունը կամ հենց հիմա վերականգնել Երեւանի հետ կապող իրենց հին երթուղին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը:Նա հայտնում է, որ բողոքի ակցիայի մասկաիցները կաթվածահար են արել Մասիսի մի քանի գյուղ տանող ճանապարհի երթեւեկությունը, տեղում են ոստիկանները: Սա արդեն երրորդ ակցիան է վերջին երկու ամսվա ընթացքում, հավելում է լրագրողը՝ հրապարակելով լուսանկարներ: