16.06.2025
ՀՀ ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ներկայացրել Բաքվի ագրեսիայի հետևանքները
prev Նախորդ նորություն

Իսպանացի սենատորը դիմել է իր երկրի կառավարությանը Բաքվի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ

Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան սեպտեմբերի 20-ին գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։


Ինչպես հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը, սենատորի գրության մեջ նշվում է․


«Իսպանիայի կառավարությունը լռում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ, որը պատճառել է առնվազն 207 զոհ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում՝ գրանցելով բռնությունների, խոշտանգումների, խեղումների դեպքեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից:


Կան ավելի քան 7600 քաղաքացիական տեղահանվածներ, 20-ից ավելի հայ ռազմագերիներ: Իրականացվել է մասնակի կամ ամբողջապես քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում: Արդյո՞ք Իսպանիայի կառավարությունը միջազգային մակարդակով կձեռնարկի ինչ-որ միջոց այս հանցագործության դեմ, թե՞ կշարունակի կողքից նայողի դերում լինել»:


 


 


 

ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը