27.11.2024
Վայոց ձորում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ներկայացրել Բաքվի ագրեսիայի հետևանքները

Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ:


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:


«ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները:


Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները: