28.04.2025
Երևանի քաղաքապետը ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին
prev Նախորդ նորություն

Վայոց ձորում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում։


Այցի շրջանակում նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ հանդիպել է մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելու համար ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակում համագործակցությանն ուղղված քայլերը։


Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Նարեկ Մկրտչյանը նշել է, որ օրերս գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակի միջոցով շարունակվում են գույքագրվել և մարզպետարաններին ու ՏԻՄ-երին փոխանցվել առաջնային օգնության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները։ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է այդ ուղղությամբ մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ արվում է ամենը՝ քաղաքացիներին ըստ կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով։


«Համատեղ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու օպերատիվ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկվել են նաև տեղում՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնում։ ՄՍԾ աշխատակիցների հետ զրույցում ընդգծվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների կարիքների ճշգրիտ գնահատման, մատուցվող ծառայությունների անխափան տրամադրման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակում նախարարն ու մարզպետը եղել են նաև Ջերմուկի առողջության կենտրոնում, զրուցել բուժսպասարկում ստացող զինծառայողների հետ։


 


 


 

ՀՀ ԱԳ նախարարը Կոսովոյի գործընկերոջն է ներկայացրել Բաքվի ագրեսիայի հետևանքները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար