29.03.2024
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հատվածի մեկնարկին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երևանի քաղաքապետը ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:


«Նախևառաջ շնորհակալություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար:


Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության ընդլայնումը և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ՝ Նիցցայի հետ ևս առարկայական ծրագրեր իրականացնելու մասով:


Այս օրերին Հայաստան իրենց այցը ևս վկայում է բարեկամ երկրի կողքին լինելու և սատարելու մասին»,-գրել է նա:


 


 


 

Վայոց ձորում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար