26.06.2026
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
prev Նախորդ նորություն

Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ԵԱՏՄ, թե ԵՄ․ ՌԴ ԱԳՆ

Անհրաժեշտ է, որ Երևանն հնարավորինս շուտ պատասխանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ռազմավարական ընտրության մասին հարցին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով՝ Հայաստանի վարքագիծը չի կարելի անվանել բարեխիղճ անդամակցություն ԵԱՏՄ-ին։ Դիվանագետը հավելել է, որ, դատելով Հայաստանի իշխանությունների հայտարարություններից, ստացվում է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունն այժմ Երևանի համար ընդամենը ժամանակավոր միջոց է՝ ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստվելու համար։


«Փաշինյանը ԵԱՏՄ-ի վերաբերյալ վերջին հայտարարություններով խոսակցությունը շեղում է դեպի դեմագոգիայի դաշտ, ինչպես դա արդեն եղավ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման դեպքում»,- ասել է Զախարովան։


 

Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Հաջորդ նորություն next
 Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
26.06.2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին