29.06.2026
Լուսանկարը` սոցիալական ցանցերից, օգտատեր` Harutyun Aghakhanyan
prev Նախորդ նորություն

Բացառիկ գտածոներ Ամբերդում. գտնվել է կմախք և Թամար թագուհու մետաղադրամ

Լուսանկարը` armenpress.am
Լուսանկարը` armenpress.am

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում իրականացվող վերականգնողական և մաքրման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել միջնադարյան պատմության նոր, ուշագրավ դրվագներ:


ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Պահպանության ծառայության տեղեկացմամբ՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին հատվածում՝ կենտրոնից փոքր-ինչ դեպի արևելք, պեղվել է երիտասարդ մարդու գրեթե ամբողջական կմախք:


Մասնագետների հավաստմամբ՝ ոսկորները պահպանվել են գրեթե իննսուն տոկոսով. բացակայում են միայն ձեռքի մատները, իսկ անհատի երիտասարդ տարիքը ենթադրվել է ատամնաշարի ուսումնասիրության հիման վրա: Հնագիտական պրպտումները, սակայն, միայն մարդկային մնացորդներով չեն սահմանափակվել:


Տարածքի մաքրման արդյունքում հայտնաբերվել են նաև միջնադարյան ժամանցի վկայություններ հանդիսացող տամա խաղի՝ ժամանակակից շաշկիի նախատիպի մասնիկներ, ինչպես նաև պատմական բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը:


Ներկայումս պատմամշակութային արգելոցում պեղումներն ու վերականգնման աշխատանքները շարունակվում են՝ խոստանալով նոր լույս սփռել հայոց պատմության այս եզակի կոթողի դեռևս չբացահայտված էջերի վրա:

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Հաջորդ նորություն next
 Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
26.06.2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին