Եվրապատգամավորների հոտնկայս ծափահարություններն առ Զելենսկի ցույց են տալիս, որ Արևմուտքը պատրաստ է կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ... ուկրաինացին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում՝ ասելով, որ այժմ Եվրոպան պետք է ընտրի Ուկրաինային և աջակցի երկրի ԵՄ անդամակցությանը։ Ելույթին հաջորդել են հոտնկայս ծափահարությունները: