26.11.2024
Հայաստանը հերքել է Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանը պատասխանում է Ալիևին

Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում:


Այս մասին գրում է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դա է պատճառը, որ նա, որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:

"Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում",- գրել է Մարուքյանը: