26.11.2024
ԵՄ տեխնիկական մոնիտորինգի խումբն այսօր կժամանի Հայաստան. Պարույր Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանել իր էքզիստենցիալ գոյությունը. ՔՊ-ական

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ նշելով.


«Ցանկանում եմ անդրադառնալ պարոն Սամադ Սեիդովի վեր հանած հարցերին: Պարո՛ն Սեիդով, դուք շատ բարդ դեր եք խաղում: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան լավ եմ ես ձեզ հասկանում, թե որքան դժվար է տարիներ շարունակ պաշտպանել չարը: Ամեն դեպքում, դա ձեր ընտրությունն է, բայց այս կազմակերպությունն արժեքների կազմակերպություն է, ըստ այդմ՝ եկեք խոսենք արժեքների մասին, քանզի կարեւոր է, երբ մենք խոսում ենք պարտավորությունների մասին:


Պարո՛ն Սեիդով, երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցեցին այս հարգարժան կազմակերպությանը, մենք պարտավորություն ստանձնեցինք զերծ մնալ քաղաքական խնդիրների լուծման հարցում ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումից: Սակայն այդ պատահեց 2020 թ., եւ ոչ ոք չարձագանքեց: Մենք գիտեինք, որ այս օրը գալու է: Այսօր, բարեբախտաբար, ձեզանից շատերը հասկանում են, թե ինչ է կատարվում այնտեղ:


Երբ պարոն Սամադ Սեիդովը խոսում է Ադրբեջանում հայկական ուժերի առկայության մասին, ուզում եմ ասել, որ դա ամբողջովին սուտ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի պաշտպանել իր էքզիստենցիալ գոյությունը:


Նայեք, թե ինչ է կատարվում. մասնատում, նվաստացում, դիտավորյալ սպանություն: Համենայնդեպս, մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք, եւ նրանք փորձում են իրացնել այդ իրավունքը»: