27.11.2024
ՊՆ-ն ներդնում է պայմանագրային զինծառայողներին հավելավճար տալու նոր մեխանիզմ
prev Նախորդ նորություն

Հրազդանի նախկին քաղաքապետից ավելի քան 653 մլն 399 հազար դրամի ապօրինի գույք կբռնագանձվի

Դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցադիմում ընդունվել է վարույթ:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ,

մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,

156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը: