Եվրամիությունը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի ԵՄ-ին Վրաստանի միանալու հարցը լուծելու համար։ Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «ԵՄ-ն պետք է ճանապարհ գտնի արձագանքելու մեր երկար սպասումին, որպեսզի մենք զգանք, որ նրա ընտանիքի մի մասն ենք։ Սրան սպասում ենք այնքան, որքան Ուկրաինան։ Մեզ հետ պետք է հաշվի նստեն և մեզ չպետք է մոռանան»,- ասել է Վրաստանի նախագահը։