22.04.2025
Պուտինն առաջարկել է Փաշինյանին և Ալիևին հանդիպել ՌԴ-ում
prev Նախորդ նորություն

Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է որակել Մակրոնի հայտարարությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։


Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում։


«Միևնույն ժամանակ, իհարկե, ես զարմացա, երբ երեկ կարդացի Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ հանդիպման արդյունքների վերաբերյալ... հոկտեմբերի 6-ի: Կարծում եմ, որ այդ հայտարարությունները, նա չի հասկանում ընթացքը բուն կոնֆլիկտի, և ֆրանսիական կողմի, ըստ երևույթին, կողմերի դիրքորոշման մասին տեղեկացված լինելը... հետևաբար, դրանք հնչել են ոչ կոռեկտ... անընդունելի», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին Պուտինի խոսքերը:


Նա հավելել է, որ գուցե դա քննարկի Ֆրանսիայի նախագահի հետ։


«Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է վերանայման կարիք ունենալ. Վրաստանի նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան