21.04.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կրակը լռեցվել է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ։

"Այցելել եմ մի շարք ապաստարաններ, հետևել կատարվող աշխատանքներին, նախանշել հետագա անելիքները և տվել համապատասխան հանձնարարականներ։

Ապաստարանները գտնվում են գերատեսչության և անձամբ իմ ուշադրության կենտրոնում․ մաքրման և կահավորման աշխատանքների մասին մշտապես զեկուցվում է։

Նախարարությունը սերտ համագործակցում է համայնքապետարանների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն",-իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան