23.11.2024
Միրզոյան֊Լավրով հանդիպումից հրապարակված դրվագի չոր դիվանագիտական արդյունքը հետևյալն է
prev Նախորդ նորություն

Արևմուտքը գնում է սադրանքների, որ Հարավային Կովկասում ՌԴ համար բացի երկրորդ ճակատը

Հասկանում եք չէ՞, որ հավաքական արևմուտքը ռուս-ուկրաինական ճակատում կրում է ահռելի կորուստներ, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մարդկային: Այս մասին գրել է ՀՀԿ Խորհրդի անդամ Արթուր Թովմասյանը՝ նշելով, որ դրանից ելնելով, Արևմուտքը գնում է սադրանքների, որ Հարավային Կովկասում ստեղծի ՌԴ-ի համար նոր գլխացավանք, ասել է թե՝ բացում է երկրորդ ճակատ:


"Վերջին օրերի Մակրոնի, Բորելի և ԱՄՆ-ը պետդեպի բոցաշունչ հայտարարությունները վկալում են հենց վերոնշված փասթերը:

Վստահեցնում եմ ձեզ, հարգելի՛ ընկերներ, որ հավաքական արևմուտքին Հայաստանն ու հայ Ազգը չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է միայն իրենց պետական և սոցիալ-տնտեսական շահերը, որը այս պահին ապրում է խորը ճգնաժամ",-գրել է նա: