Եթե մենք ունենայինք ՀՀ պետական շահը սպասարկվող ԱԳՆ-ը, ապա Ալիևի այս հայտարարության համատեքստում կխոսեին ամենօրյա մակարդակով տարածվող ապատեղեկատվությունների, ռազմական, հայատյաց հռետորաբանության և այլ խնդրահարույց հարցերի մասին՝ կոչ անելով Ալիևին հետևել իր իսկ հայտարարություններին, բայց մենք ունենք Ալիևի մաքրազերծման ու սրբադասման նախարարություն՝ հանձին ՀՀ ԱԳՆ-ի։ Առհասարակ, ՀՀ իշխանական ներկայացուցիչների տեքստերից այնպիսի տպավորություն է, որ իրենց խնդիրն է փրկել Հայաստանը Արցախից, Արցախի հայերից կամ Արցախի հայերի իրավունքները բարձրաձայնող հայերից, իսկ Ադրբեջանն էլ մի կամեցող ու խաղաղասեր երկիր է, որի նկատմամբ մենք մեզ շատ սխալ ենք պահել․․․ Սա է էլի ծուռ հայելիների մեր «իրական» Հայաստանը, ցավոք։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյան