ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տարածվող լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։