Երևանի կենտրոնում՝ քաղաքապետարանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող գետնանցումը գտնվում է անմխիթար վիճակում։ Այս մասին տեղեկացրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աշակ Սարգսյանը, ով ուղիղ եթեր է մտել դեպքի վայրից։ «Գետնանցումը վերածել են հանրային զուգարանի։ Չեմ կարող հոտը նկարագրել։ Տիգրան Ավինյան, այս գետնանացումը գտնվում է քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր այն կողմ», - նշել է ավագանու անդամը։ Սարգսյանի խոսքով, անցումն օգտագործելը ոչ միայն անհաճո է, այլև վտանգավոր, քանի որ կառույցը փլուզման վտանգ ունի։