19.06.2025
Լուսանկարը` Sputnik
03.04.2025
Առաջիկայում սպասվում են ղեկավարության փոփոխություններ մի շարք բժշկական կենտրոններում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առաջիկայում ղեկավարության փոփոխություններ են սպասվում ոչ միայն «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այլև մի շարք այլ բուժհաստատություններում։ Համապատասխան հայտարարությունը նախարարն արել է ապրիլի 3-ին կառավարության նիստից հետո։ «Ոչ միայն «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, մի քանի այլ բուժկենտրոններում ևս առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Նորմալ ընթացք է», - նշել է Ավանեսյանը։ Նախարարի խոսքով, և՛ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի, և՛ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենները իրենց թիմերի հետ մեծ ներդրում են ունեցել նոր մշակույթով և ենթակառուցվածքներով բուժկենտրոններ ստեղծելու գործում։ «Բայց եկել է ժամանակը՝ հաջորդ էտապներին անցնելու, զարգացման նոր ուղիներով գնալու», - ընդգծել է Ավանեսյանը։ Նախարարը նաև հաստատել է լուրերը, որ «Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի տնօրենի իրենց թեկնածուն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է։