Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն, և ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորություններն ու արդարացնում արգելված վերաբերմունքը: Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու: Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։ Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը (տեսանյութով) նույնպես իրավապահ մարմինների` օրենքով արգելված վերաբերմունքի մասին է: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան