29.04.2026
Լուսանկարը՝ ffa.am
prev Նախորդ նորություն

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


Հանրապետության այն հատվածներում, որտեղ դեռևս սպասվում են ձյան տեսքով տեղումներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Telegram-ով և կրիպտոհաշիվներով թմրամիջոցների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել
Հաջորդ նորություն next