Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Աշխարի 2029թ. երիտասարդական առաջնությունը
Լուսանկարը՝ ffa.am
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Հայաստանն ու Վրաստանը հաղթող են ճանաչվել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը հյուրընկալելու պայքարում։ ՖԻՖԱ-ի Գործկոմի՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած նիստի ժամանակ երկու երկրների համատեղ հայտը լավագույնն է ճանաչվել։
Ֆեդերացիան ընդգծել է, որ սա աննախադեպ իրադարձություն է հայկական սպորտի համար։ Առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի նման խոշոր ֆուտբոլային մրցաշար, ինչը, ըստ կառույցի, վկայում է միջազգային հանրության կողմից ցուցաբերվող մեծ վստահության մասին։
ՀՖՖ-ից նաև նշել են, որ սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուների և պատանի ֆուտբոլիստների համար, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության մթնոլորտը։ Ֆեդերացիան այս հաջողությունը համարել է «բոլորի հաղթանակը» և կոչ է արել միասնաբար պատրաստվել աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին ընդունելուն։