4.06.2026
Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է, դաշինքներինը՝ բարձրացել. ընտրություններին ընդառաջ
11.03.2026
Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է, դաշինքներինը՝ բարձրացել. ընտրություններին ընդառաջ

Ընտրական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ին: Ընտրությունների մասով Ազգային ժողովին վերաբերող փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունների անցողիկ շեմն իջել է՝ հասնելով 4 տոկոսի, դաշինքների շեմը բարձրացել է 7-8 տոկոսի և 10 տոկոսի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: «Մինչև 3 կուսակցություններից բաղկացած դաշինքներն 8 տոկոս շեմի ներքո են, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները 10 տոկոս անցողիկ շեմ պիտի հաղթահարեն»,- ասաց նա: Մյուս փոփոխությունն այն է, որ կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7,5 միլիոնի, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն: «Սա արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը, գաղափարակից քաղաքական ուժերն ավելի հակված լինեն միավորվելու, և կուսակցությունները խոշորանան»,- ասաց նա: