1.05.2025
Լուսանկարը՝ kentron.am
11.02.2025
Ալեն Սիմոնյանի միջանցքային տրամաբանությունը․ Սուրենյանց

Այսօր Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու: «Հայաստանը Ադրբեջանին արտատարածքային միջանցք չի տրամադրի, բայց պատրաստ է ապահովել Սյունիքի մարզով փակ բեռների անխոչընդոտ անցումը առանց կանգառների»,- ասել է նա: Փաստորեն, Ալենն ասում է՝ «կողմ ենք միջանցքին՝ դրան դեմ լինելով»: Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ Փաշինյանի իշխանությունը ոչ թե միջանցքային տրամաբանությանն է հակադրվում, այլ՝ դրա ռուսական վերահսկողությանը: Ու այդ ճանապարհին Փաշինյանը «հերոսաբար» զոհաբերել է հնարավոր ամեն ինչ՝ Գորիս- Կապան ճանապարհը, Լաչինի միջանցքը, Արցախը, Տավուշի պաշտպանական դիրքերը, Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրը, հիմա էլ պատրաստ է զոհաբերել Հայաստանը: Էլի կրկնեմ՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում տրված է կոմունիկացիաների ապաշրջափակման մի բանաձև, որը պակաս ռիսկային է Հայաստանի համար. այնտեղ Սյունիքով անցնող ճանապարհը, դասական առումով, միջանցք չէ, կա ինքնիշխանության որոշակի սահմանափակում՝ ռուսական վերահսկողության բաղադրիչով: Բայց դա պարտավորություն է, որը ստորագրվել է Փաշինյանի կողմից՝ որպես հետևանք պատերազմում պարտության: Այս հարցում ստատուս-քվոյի որևէ խախտում Հայաստանը դնելու է ավելի անբարենպաստ վիճակում, էլ չեմ ասում, որ մեծացնելու է ադրբեջանական ներխուժման վտանգը: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց