29.04.2026
ԱՄՆ-ում ընթանում է Հայ Եկեղեցու Արևելյան թեմի հոգևորականների տարեկան համաժողովը
prev Նախորդ նորություն

Ամպրոպ, կարկուտ և ջերմաստիճանի կտրուկ բարձրացում. ինչ եղանակ է սպասվում մայիսի սկզբին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Մայրաքաղաք Երևանում ապրիլի 29-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպային երևույթներ։ Ապրիլի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն մայիսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում՝ գիշերային և երեկոյան ժամերին, կրկին կդիտվեն կարճատև անձրև ու ամպրոպ։


Ամպրոպների ընթացքում կանխատեսվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։


Հանրապետության ողջ տարածքում ապրիլի 29-ի ցերեկային ժամերին, 30-ին, ինչպես նաև մայիսի 1-ից 4-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հասնելով 16-20 մ/վ-ի։


Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա ապրիլի 29-ի ցերեկը այն կնվազի 2-3 աստիճանով։ Դրան հաջորդող օրերին՝ ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ը, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տաքացումը կլինի առավել կտրուկ՝ 7-10 աստիճանով։

Հայաստանի և Ֆրանսիայի նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացումը
Հաջորդ նորություն next