29.04.2026
Հայաստանում քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմները
prev Նախորդ նորություն

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ նոր մշտական ներկայացուցչին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատալյա Նովտային։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տիկին Նովտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ և փոխշահավետ։ Նա նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին՝ պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած նվիրվածության և հետևողական գործընկերության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը, ինչպես նաև տնտեսական քաղաքականությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Ընդգծվել է նաև ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշերի կատարման առաջընթացը, և կարևորվել ԱՄՀ-ի տեխնիկական աջակցության հետագա ընդլայնումը։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Սպիտակ տանը կազմակերպված ընդունելությանը
Հաջորդ նորություն next