Wizz Air ավիաընկերությունը սպասված լուր հայտնեց ՀՀ քաղաքացիներին. աշնանից Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր չվերթներ են մեկնարկում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Wizz Air Հունգարիայի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները: Տոմսերի արժեքները 29,99 եվրոյից սկսած. "Սա ևս մեկ մեծ քայլ է՝ ճանապարհորդությունն ավելի հասանելի և մատչելի դարձնելու բոլորի համար",-ասաց նա: Ըստ բանախոսի՝ քննարկվում է նաև Շիրակի օդանավակայանից չվերթ գործարկելու հավանականությունը: Եվ այսպես, նոր ուղղություններն են. Համբուրգ, Մեմինգեն` ԳերմանիաՆեապոլ, Բարի` ԻտալիաԲուխարեստ` ՌումինիաՊաֆոս` ԿիպրոսՆիցցա` ՖրանսիաՊրահա` Չեխիա