4.08.2025
Լուսանկարը՝ 168.am
28.05.2025
Աղազարյանի նախաձեռնությունը իմպիչմենտի գործընթացի ավարտի մասին է

Երբ «Արթուն ենք» նախաձեռնությունը օրակարգ բերեց իմպիչմենտի նախաձեռնությունը, ես կանխատեսել էի, որ այդ գործընթացի իրականացման նախադրյալների բացակայության պայմաններում, պայմանական Հովիկ Աղազարյանի միջոցով դրվելու է գործընթացի վերջակետը: Չէի սխալվել: Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դեռ օրակարգում են պահում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությունը: Սա նշանակում է, որ նրանք դեռ ակնկալում են, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կստորագրեն իրենց նախագծի տակ: Բայց... «Եթե Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կամ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը առաջադրեն վարչապետի թեկնածու, մենք չենք միանա այդ գործընթացին։ Եթե անգամ Էդմոն Մարուքյանին առաջադրեն իրենք, ապա մենք կրկին չենք միանա»,- ասել է Հովիկ Աղազարյանը: Եթե ընդդիմադիր երկու պատգամավորներ կոշտ տոնով հայտարարում են, որ երբեք չեն միանա ընդդիմադիր այլ 34 պատգամավորների, նշանակում է՝ փակում են նաև վերջինների՝ իրենց նախաձեռնությանը միանալու դուռը: Այ, հենց այս պատճառով էի մեկ ամիս առաջ պնդում, որ պայմանական Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը իմպիչմենտի գործընթացի ավարտի մասին է: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց