ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է նաեւ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը: