Գործող վարչապետի առաջարկին՝ սկսել քննարկումներ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ, պետք է արձագանքել՝ սկսելով զանգվածային պրոցես։ Սա փայլուն հնարավորություն է միասնական պլատֆորմ ձևավորելու համար։ «Իրական Հայաստանի» Իրական հայեցակարգը շատ հակիրճ է և հստակ. 1. Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից 2. Նոր սոլիդ իշխանության ձևավորում(կոալիցիոն սկզբունքով) 3. Հրատապ քայլերի իրականացում՝ տարածաշրջանային դեէսկալացիա ապահովելու և մեր երկիրն անդունդ տանող ընթացքը կասեցնելու ուղղությամբ։ 4. Աղետի իրական մասշտաբների գնահատում, իրավիճակի խորքային գնահատում։ Պետական համակարգի աշխատեցում։ 5. Անկեղծ երկխոսություն հասարակության հետ, ներքին հաշտեցման և հայկական աշխարհի վերականգնման քաղաքականություն։ 6. Հայաստանի հետպատերազմյան վերականգնման հայեցակարգերի բաց հանրային քննարկում և այդ ծրագրային բանավեճի վրա՝ ազատ արդար ընտրությունների անցկացում։ Այս հայեցակարգի հաջողության համար պետք է դադարեցնել բոլոր ներընդդիմադիր դեստրուկտիվ հակադրությունները, գնալ լայն միավորման ճանապարհով։ Այս վեց կետի միասնական ընդունումը կարող է հանգուցալուծել իրավիճակը։ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյան