
Եվս 25 զոհ. Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակվածների նոր ցանկ
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները:
00:05Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները:
00:05Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ:
21:04Ադրբեջանի արձակած երկու հրթիռ ընկել է իրանական Շարաֆ գյուղի մերձակայքում. հաղորդում է МОСКОВСКИЙ КОМСОМОЛЕЦ-ը՝ հղում անելով իրանական IRNA գործակալությանը:
20:11Ադրբեջանի հակաիրավական արարքները հետզհետե ավելի սպառնալից են դառնում քաղաքացիական բնակչության համար՝ մասնավորապես, և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար՝ ընդհանրապես` ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության։
20:06Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։
19:26Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
19:01Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
17:58ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ սոցիալական ցանցերում ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին իրենց տներում ընդունելու մասին հրապարակումներից: Այդ մասին ասված է ԱԱԾ-ի մամուլի ծառյության տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
17:37Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը:
16:48Մարտական գործողությունները շարունակվում են:
16:43Տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:
16:36Լուրջ հաջողություններ չարձանագրելու դեպքում կարելի է համարել, որ սկսվում է Ալիևի իշխանության վերջի սկիզբը:
16:28Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ասված է Մատվիենկոյի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածել է խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
16:23Հայաստանն առաջին անգամ ռազմական դրություն է մտցնում, եթե 2016-ի ապրիլին ռազմական դրության ռեժիմ մտցվեր, հնարավոր է՝ պատկերն այլ լիներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտարարել է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով ԱԺ հանձնաժողովի ղեկավար, "Իմ քայլը" դաշինքի խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
16:00Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ:
15:42իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:
15:37Պետդուման մոտ ժամանակներս կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ, տեքստն այժմ պատրաստվում է։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
15:37Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:
15:14ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը տեղի կունենա անհրաժեշտության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
15:02Արցախի պաշտպանության բանակը հայտնում է եւս 27 զոհված զինծառայողների մասին: Մինչ այդ հայտնի էր 31 զոհի մասին:
14:58Ռուսաստանը լիակատար կապի մեջ է Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն։
14:42ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր առավոտյան այցելել է Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաներ, ծերեր։
14:31Այս խնդիրը ուժային ճանապարհով չի կարելի լուծել: Կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
14:25Սեպտեմբերի 28-ի դրությամբ շարունակում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան: Այդ մասին ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
13:49«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկ օրում հավաքագրել է ավելի քան 660 հազար դոլար գումար՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում։
13:23Ռուսաստանը բոլորին կոչ է անում հաշվենկատ լինել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հռետորաբանությունում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
13:07Թող ԵՄ-ն առաջ մղի զինադադարը և Նիդերլանդները առաջնորդեն այդ աշխատանքը:
12:56Երևանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմել Մոսկվային ռուսական զենքի նոր մատակարարումների համար, բայց դեռ դրա մասին խոսք չկա։ Այս մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
12:32Այսպիսով` երեկ կատարվել է 1935 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 52 առողջացած:
12:25Այս պահին ադրբեջանական կողմից որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա:
12:16Իսկ համաշխարհային սպառնալիք դարձած Թուրքիան կմասնատվի։
12:02Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր: Այս պահի դրությամբ ունենք շուրջ 200 վիրավոր, 80-ը տեղափոխվել է Երևան:
11:36ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, այդ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը շտապ դեէսկալացիայի կարիք ունի:
11:27Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների:
10:31ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնն ուսումնասիրում է, թե ինչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը դադարեցնելու համար:
10:30Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
10:16ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
10:09Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական բանակի:
10:01Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ
09:40Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը և իր անվտանգությունը, և Հայաստանը երաշխավորն է այդ ամենի:
09:15Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:
09:15Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈԻ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրադրությունը։
08:57Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ: Այդ մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
08:22