24.11.2024
Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Մեդվեդև
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման. դեսպանատուն

Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը:


Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։

Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է այսպես կոչված "կանաչ գոտում"։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը կախված համավարակի տարածվածության աստիճանից (կանաչ և կարմիր գոտիներ)։