22.04.2025
Առկա գործիքակազմից Արցախի միջազգային ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արաքսի հովիտ, Մատաղիս-Թալիշ. հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական գործողություն

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


"Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։


Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%",- գրել է նա։


 

Եվս 25 զոհ. Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակվածների նոր ցանկ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան