23.11.2024
ԲՄՊ-2-ները Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի սպառազինությունից են. ՊՆ խոսնակ
prev Նախորդ նորություն

ՀՀ պաշտպանության նախարարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈԻ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրադրությունը։


Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։


Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման վերաբերյալ։